ՀՀ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 8-ին ընդունել է ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրմանն ուղղված միջոցառումների օրակարգային հարցեր, նախանշվել համագործակցության հետագա միջոցառումները:





























