Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակիչը, ոգեւորվելով «Իսլամական պետություն» ահաբեկչականն խմբավորման գործողություններից, ծրագրել էր ավտոմեքենայով հարվածել անցորդներին այն տեղում, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում՝ հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ դատախազությունն արդեն մեղադրանք է առաջադրել 28-ամյա Ռոնդել Հենրիին՝ գողացած տրանսպորտային միջոցով միջպետական փոխադրումներ կատարելու համար, սակայն իշխանությունները հայտարարում են, որ դեռ էլի բաներ կպարզվեն։
Ինչպես հայտնել են դաշնային դատախազի գրասենյակում, կառավարությունը տղամարդու ձերբակալման համար փաստարկներ է բերել, քանի որ հաստատվում է, որ նա գողացել է ֆուրգոնը, որպեսզի հարվածի Նեշնլ Հարբոր քաղաքում Պոտոմակ գետի ափին զբոսնողներին։



























