Մեսսի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականները պարզել են, թե ինչու են հրաբուխների ժայթքման ժամանակ առաջացող հրակլաստիկ հոսքերը հասնում մեծ արագությունների եւ ավերածություններ պատճառում: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

Հետազոտողները հրաբխային ժայթքումների մեծածավալ մոդելավորում են կատարել: Դրա համար նրանք ավելի քան 1 տոննա տաք նյութը՝ օդի հետ խառնած, ներառյալ պեմզայի եւ մոխրի, տեղադրել են 35 մետր երկարությամբ «բլրակի» վրա, որը նմանակել է հրաբխի լանջը: Փորձի ընթացքը նկարահանվել է բարձր արագության խցիկով:

Մոխրի եւ ապարի բեկորների ներքեւ սահելու ժամանակ առաջանում է հրակլաստիկ հոսքի նմանակը: Ընդ որում՝ նրա հիմքում ձեւավորվում է օդով հարուստ շերտ: Խիտ տաք նյութի հատվածն առաջանում է հոսանքի հիմքի մոտ եւ գազից վերեւ է տեղաշարժվում փոքր շփմամբ:

Հրակլաստիկ հոսքերն առաջանում են աղետալի ժայթքումների ժամանակ: Հոսքի մեջ ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ Ցելսիուսի 1000 աստիճանի, իսկ նման տաք լավայի արագությունը հասնում է ժամում 700 կիլոմետրի: Այս երեւույթն է ժայթքումների հետ կապված մահվան դեպքերից ավելի քան կեսի պատճառը: