«Սմոլվիլի գաղտնիքները» հանրահայտ ամերիկյան սերիալի աստղ Էլիսոն Մաքը ընդունել է իր մեղքը Nxivm անվանումով այսպես կոչված սեքս պաշտամունքի ստեղծման գործով, հաղորդում է BBC News-ը: Հեռուստաալիքը, վկայակոչելով Բրուկլինի դաշնային դատարանին, հաղորդում է, որ Մաքը ընդունել է իր մեղքը կանանց հավաքագրելու գործում, որոնք դարձել են սեքս պաշտամունքի «ստրկուհիներ»:
Իր խոստովանական ցուցմունքում դերասանուհին հայտնել է, որ կանանց հավաքագրել է՝ ասելով, որ նրանք միանում են ինչ-որ ֆեմինստական խմբի: Այնուհետ սպառնալիքների եւ շանտաժի միջոցով կանանց ստիպել են ինտիմ կապ ունենալ պաշտամունքի հիմնադիր Քիթ Ռանիերի հետ:
Այժմ կնոջը 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Նշվում է, որ սեքս պաշտամունքի գործում ներգրավված է 6 մարդ: Պաշտամունքի հիմնադիրը կալանավորվել է անցյալ տարի Մեխիկոյում:




























