Հայ օգնության միության գործադիր կոմիտեն հատկացրել է 500,000 դոլար Հայաստանում եւ Սփյուռում 2008-2009 ուս տարվա ընթացքում իրականցվելիք կրթական ծրագրերին։ Այս մասին հայտնում է ամերիկահայերի «Ասպարեզ» պարբերականը։
«Մենք հայկական սփյուռքի մի շարք երկրներում իրականացվող կրթական ծրագրերը հովանավորելուց բացի, պարտավոր ենք նմանանատիպ ծրագրեր իրականացնել նաեւ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ջավախքում»,- ասել է միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը, ով վերջերս է եղել Ջավախքում եւ ներկայումս Հայ օգնության միության միջոցներով պատրաստվում է Ջավախքում կառուցել առաջին մանկապարտեզը։
Գրասենյակի գործադիր քարտուղար Մայդա Մելքոնյանն էլ ասում է, որ «ՀՕՄ-ի համար միշտ էլ առաջնային է եղել գալիք սերունդների կրթությունը։ Այս սկզբունքով եւ մեր հնարավորությունների շրջանակում ՀՕՄ-ը աշխատում է աջակցել տարբեր երկրների կրթական ծրագրերին»։
1910 թվականի հիմնադրված օգնության միություն ունի գլխավոր գրասենյակ ԱՄՆ-ում եւ 24 ներկայացուցչություններ մի շարք երկրներում։ Միության անդամների քանակն անցնում է 18 հազարը։




























