ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 9-ին երկրորդ ընթերցմամբ միշարք օրենքներ ընդունեց, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը:

Մասնավորապես ընդունվեց «Տնտեսական մրցակցության» եւ «Ծառայությունների կարգավորման պետական մարմնի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը: Օրինագծի օգտին 107 պատգամավորները միաձայն  կողմ քվեարկեցին:

«Պետական տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագծի համար կողմ քվերակեց 97 պատգամավոր, 3-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ:

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի համար, որը ենթադրում է սեղմված գազի կիլոգրամներով վաճառք, 107 պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: