Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ի պատասխան Twitter-ի օգտատերերից մեկի հարցին՝ հայտնել է, որ ճանապարհներին փոսերի «շրջանցման» գործառույթը «որոշակիորեն կհայտնվի» առաջիկայում, հայտնում է Life-ը:
Հիմա Tesla-ի ավտոպիլոտը հետեւում է ճանապարհի պոտենցիալ վտանգավոր հատվածներին եւ տիրոջն ահազանգում արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում՝ առաջարկելով կառավարումը վերցնել իր վրա: Ավտոփորձագետների կարծիքով՝ հաջորդ թարմացումներից մեկը կլինի «ակտիվ ավտոմատ կառավարման» գործառույթի միացումը, որը թույլ կտա հիանալ ուղեւորությամբ եւ չհետեւել ճանապարհի փոսերին:



























