Դիմադրության շարժման միջազգային օրն ամեն տարի նշվում է ապրիլի 10-ին եւ նվիրված է բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945թթ․) դիմադրել են ֆաշիստներին Երրորդ ռեյխի կողմից օկուպացված տարածքներում՝ հայտնում է Calend-ը։
Դիմադրության շարժումը կազմակերպվել է օկուպացված տարածքների բնակիչների կողմից եւ տարբերվել է օկուպանտների դեմ պայքարի տարբեր դրսեւորումներով։
Ամենատարածվածն էին՝ հակաֆաշիստական քարոզչությունը եւ պրոպոգանդան, ընդհատակյա գրականության հրատարակումը, դիվերսիաներն ու սաբոտաժները, օկուպանտների համար արտադրվող սննդամթերքը, դավաճանների եւ օկուպանտների վրա զինված հարձակումները, պարտիզանական պատերազմները եւ այլն։Դիմադրության շարժման բարձրագույն տեսակը ազգային ազատագրական ապստամբությունն է։
Դիմադրության շարժումը ամենալայն թափը ստացել է նախկին Խորհրդային Միության, Իտալիայի, Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Բուլղարիայի եւ մի շարք այլ երկրների տարածքում։




























