Սլովակիայի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է սեպտեմբերի 1-ից արգելել վայրի կենդանիների վարժեցումն ու ելույթները հանրապետության կրկեսներում եւ տարբեր միջոցառումներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Noizz պորտալին։

Արգելքը ամրագրված է գյուղնախարարության համապատասխան որոշման նախագծում։ Սկսվել է դրա միջգերատեսչական համաձայնեցման գործընթացը, որը նախատեսում է, որպեսզի նախաձեռնությունն արժանանա հանրապետական մակարդակի պետական մարմինների հավանությանը։ Պարբերականի համաձայն՝ կասկած չկա, որ  փաստաթուղթը հավանություն կստանա եւ ուժի մեջ կմտնի 2019-ի սեպտեմբերի 1-ից։

Արգելքը վերաբերում է միայն վայրի կենդանիներին։ Այն չի տարածվում ընտանի կենդանիների վրա։ Նրանց վարժեցումը եւ ելույթները թույլատրվում են։ Ընդ որում՝ նրանք պետք է չենթարկվեն սթրեսի եւ ռիսկի վտանգավոր համարների ժամանակ։ Ուստի բացառվում են նաեւ հրե օղակների միջով թռիչքները եւ կրակի օգտագործմամբ այլ հնարքներ։

Արգելքը մտցնելու անհրաժեշտությունը կապված է Սլովակիայում 2019 թվականի հունվարի 1-ից կենդանիների անասնաբուծական պահպանության օրենքի կիրառման հետ։ Օրենքը իրավական պրակտիկայից  բացառել է նրանց՝ որպես տիրոջ սեփականություն հանդիսանալը։ Այն կենդանիներին դիտարկում է որպես «կենդանի ու զգացմունքային էակներ»։