Macallan Genesis Decanter 72 տարվա հնեցման միածիկային շոտլանդական վիսկու երկու շիշը վաճառվել է Սեուլում աճուրդի ժամանակ:
Դրանցից մեկը գնել են 130 հազար դոլարով՝ 61 հազար դոլար մեկնարկային գնով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի Yonhap գործակալությունը հաղորդում է, որ սպիրտային խմիչքի սեփականատեր է դարձել հարավկորեական առեւտրային ընկերությունը, որի ներկայացուցիչները խնդրել են չհայտնել նրա անվանումը:
Macallan-ի երկրորդ շիշը ձեռք է բերել Lotte Signiel հյուրանոցը:
Այս էքսկլյուզիվ ալկոհոլի երկու շշերը Հարավային Կորեա են ներկրվել անցյալ տարվա մայիսին: Աճուրդը նվիրված էր Շոտլանդիայում Macallan Genesis Decanter ապրանքանիշի առաջին օղեգործարանի բացման տարեդարձին:




























