Ամերիկյան Միչիգան նահանգում մոտոցիկլավարը զոհվել է՝ բախվելով թռչնին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Detroit Free Press-ին։
Ճանապարհը, որով ընթանում էր տեղի 70-ամյա բնակիչը, հատում էր վայրի հնդկահավերի երամը։ Թռչուններից մեկը օդ բարձրացավ եւ հարվածեց տղամարդու կրծքին։ Հարվածից նա կորցրեց կառավարումը, դուրս եկավ մայթեզր ու զրկվեց ոտքից։ Մոտոցիկլավարին հասցրին հիվանդանոց, բայց բժիշկները չկարողացան փրկել նրան։
Հնդկահավերը խոշոր թռչուններ են, որոնք տարածված են Հյուսիսային Ամերիկայում։ Հասուն հնդկահավի քաշը հասնում է ութ կիլոգրամի։ Մասնագետների գնահատմամբ՝ Միչիգանում մոտ 200 հազար վայրի հնդկահավ կա։
2017-ին տեղեկացվել էր, որ ամերիկյան Օրեգոն նահանգում ինքնաթիռը բախվել էր երկու եղջերուի։ Օդաչուն ու նրա ուղեւորը չեն տուժել, բայց ինքնաթիռը զգալիորեն վնասվել էր։



























