Մեծ Բրիտանիայի բնակիչ կինը հրաժարվել է ալկոհոլից եւ ազավել ավելորդ քաշի գրեթե 20 կիլոգրամից, հայտնում է Daily Mail-ը:
Միկ Դորնբերերը 5 տարի առաջ Ավստրալիայից Լոնդոն էր տեղափեոխվել հանուն ցանկալի ցուցափեղկեր ձեւավորողի աշխատանքի: «Իմ աշխատանքը էներգիա շատ է պահանջում: Ես մշտապես ոտքի վրա եմ, ուստի ճաշի ժամին արագ էի ուտում: Ընթրիքին ուտում էի մակարոն, պիցցա կամ բուրգեր,- հիշում է 30-ամյա կինը: - Նաեւ ամեն օր առավոտից մինչեւ երեկո էներգետիկներ էի խմում»:
Նա խոստովանել է, որ նոր քաղաք տեղափոխվելով սկսել է ավելի հաճախ այցելել գիշերային հաստատություններ եւ ալկոհոլ խմել: «Ես նոր էի եկել Լոնդոն, ուզում էի ամեն ինչ փորձել»,- պարզաբանել է Դորնբերերը: Արդյունքում կինը գիրացել է մինչեւ 80 կգ եւ կորցրել ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա որոշել է մարմինը կարգի բերել, հրաժարվել է ալկոհոլից եւ մասնակցել երկամսյա չելենջի:
Դորնբերերը ստիպված էր վերանայել իր սննդակարգը եւ շաբաթական մինչեւ 5 անգամ մարզվել: Արդեն մեկ ամիս հետո նա նիհարել է 13 կգ-ով, իսկ կես տարի հետո վերադարձել նախկին կազմվածքին՝ կշռելով 60 կգ: Հիմա կինը շարունակում է սպորտով զբաղվել շաբաթական 6 անգամ, պարբերաբար վազում է եւ պատրասվում է մասնակցել կիսամարաթոնի:




























