Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգող անձը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։
Հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը)։ Այդ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:
ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:




























