Հնդկաստանում հոսպիտալացվել է բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ լամա XIV-ին, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

«Դհարսալում (այստեղ է գնվում Դալայ լամայի նստավայրը) այս առավոտ նորին սրբազանությունը վատ ինքնազգացողություն է ունեցել: Որպես նախազգուշական միջոց ուղեւորվել ենք Դելի»,- ասել է Դալայ լաայի անձնական քարտուղարը:

Նրա խոսքով՝ 83-ամյա Դալայ լամայի մոտ թոքային ինֆեկցիա է ախտորոշվել: Քարտուղարը նշել է, որ բուդդայականների հոգեւոր առաջնորդը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի:

Դալայ լաման հոգեւոր եւ քաղաքական գործիչ է, Խաղաղւթյան Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989): Նա ակտիվորեն ճանապարհորդում է, հանդիպում քաղաքական առաջնորդներին, հայտնի գիտնականներին, մասնակցում միջդավանաբական ժամասացությունների: