Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 9-ին, ժամը 23:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորաշեն թաղամասի 3-րդ շղթայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում (բնակարանի դուռը փակ է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:27-ին, մարվել՝ 00:35-ին: 

Այրվել են Ն.Խ.-ին պատկանող բնակարանի սանհանգույցի կախովի առաստաղը (5 քմ) եւ լոգախցիկը՝ մասամբ (1 քմ): Տուժածներ չկան: