«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երեւանի Արցախի փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Արման Ֆ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 14-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքիի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1,1 կետի մեղադրանքով: