«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Ն.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ԼՂՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):