Հարսանեկան լուսանկարիչները Reddit հանրահայտ պորտալում պատմել են տոնակատարությունների ժամանակ կատարված դեպքերի մասին, որոնք նրանց կարծիքով մատնանշել են նորապսակների հարաբերություններում լուրջ խնդիրների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամենատարածված պատասխաններից մեկը ֆոտոսեսիայի ծրագրման ժամանակ անհարգալից վերբերմունքն էր միմյանց ցանկությունների եւ նախընտրությունների նկատմամբ:
Այսպիսով c64bandit լուսանկարիչը պատմել է մի հաճախորդի մասին, որը երազել է Վայրի Արեւմուտքի ոճով նկարահանման մասին: Սակայն նրա սիրեցյալը կտրականապես մերժել է այդ գաղափարը չնայած մինչեւ ամուսնության առաջարկությունը աջակցում էր նրա նախընտրություններին: Դրա փոխարեն զույգը ստիպված է եղել նկարահանվել յորքշիրյան տերիերի ձագի հետ:
Հարսանիքից անմիջապես հետո տղամարդը զանգահարել է լուսանկարչին եւ ասել, որ ամուսնալուծվում է:
Compulsive-Gremlin-ի օգտատիրոջ խոսքով՝ մտահոգիչ նշան է տոնակատարության ժամանակ նորապսակներից մեկի չափից ավելի լռակյացությունը:
«Ամուսնության արարողության եւ տոնակատարության ժամանակ փեսացուներից մեկը հազիվ 10 բառ ասաց, մինչդեռ հասրնացուն եւ նրա մայրը շատ եւ բարձր խոսում էին:
Աղջիկն ուզում էր, որ ամեն ինչ կատարյալ լինի: Երբ նա ստացել էր լուսանկարները, դժգոհել էր, որ փեսացուն դրանցում շատ է ժպտում: Նա անգամ զեղչ խնդրեց նրա համար, որ ես չենմ կարողացել նրան բավականաչափ երջանիկ տեսքով լուսանկարել», — գրել է լուսանկարիչը՝ հավելելով, որ զույգը քիչ հետո բաժանվել է:
Մի քանի տարի անց նա լուսանկարել է նույն երիտասարդին նոր հարսնացուի հետ եւ այդ լուսանկարներում նա շատ ավելի երջանիկ տեսք ուներ:
FiberWong մեկնաբանը նշել է, որ հաճախ նորապսակներից մեկը ֆոտոսեսիայի ժամանակ քննադատում է մյուսին, իսկ դրանից հետո սոցցանցերում ֆոտոշոփի միջամտությամբ բազմաթիվ լուսանկրաներ է տեղադրում՝ փորձելով նրանց ավելի շահավետ լույսի ներքո ներկայացնել: Նրա խոսքով այդ ցանկությունը խոսում է հարաբերություններում անվստահության եւ վաղ բաժանման մասին:




























