Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ լամա XIV-ը մի քանի օրից, առողջական վիճակի բարելավման հետ կապված, կարող է դուրս գալ հիվանդանոցից, որտեղ բուժվում է թոքերի վարակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։

«Նորին սրբությունն իրեն շատ ավելի լավ է զգում, բայց նրա բուժումը դեռ շարունակվում է։ Մենք հույս ունենք, որ նրան կհաջողվի հիվանդանոցից դուրս գրվել արդեն մի քանի օրից»,- ասել է Դալայ լամայի անձնական քարտուղարը։

Ապրիլի 9-ին Դալայ լամա XIV-ը, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, բողոքել է վատ զգացողությունից։ Բժիշկներն ախտորոշել են թոքերի վարակ եւ նրան ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց։

83-ամյա Դալայ լամա XIV-ը հոգեւոր եւ քաղաքական գործիչ է, Խաղաղության նոբելյան դափնեկիր (1989)։ Նա ակտիվ ճամփորդում է, հանդիպում քաղաքական ղեկավարների, գիտնականների հետ, մասնակցում միջդավանաբանական ժամասացությունների։