Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին մինչեւ Nike ընկերության կենտրոնակայան մի քանի հարյուր կիլոմետր է վազել, որ դրանով ցուցադրի այս ընկերությունում աշխատելու իր ցանկությունը, հայտնում է Le Parisien պարբերականը:
Այս նպատակով նա մեկնարկել է Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բեզանսոն քաղաքից Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված է կորպորացիայի ներկայացուցչությունը: Ինն օր հետո եւ հաղթահարելով 418 կմ՝ նա հասել է իր նպատակին: Ֆրանսիացիներից շատերը Էլ Մելյուկիի տեղաշարժմանը հետեւել են նրա Twitter-յան էջում՝ մտահղացումը խրախուսելով լայքերով:
Կորպորացիայի շենքում նրան նախ ընդունել են որպես աշխատանքի սովորական հավակնորդի եւ խնդրել են նստել սպասասրահում: Սակայն հետո իրավիճակը զգալիորեն փոխվել է՝ հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցները աղմուկով նետվել են սպասասրահ եւ թեկնածուին սրտառուչ ընդունելություն կազմակերպել: Պարզվում է՝ նրանք տեղյակ էին Մելյուկիի նախաձեռնությանը եւ համացանցում ուշադիր հետեւում էին նրա վազքին:
Էլ Մելյուկին այնուհետեւ մասնակցել է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում եվրոպական գլխամասային գրասենյակ: Հայտնի չէ՝ ֆրանսիացին արդյոք հիմա էլ Փարիզից Ամստերդամ կվազի՞:




























