Բրիտանիայում սուպերմարկետների ցանցին զատկի շոկոլադե բադիկների պատճառով մեղադրել են ռասիզմի մեջ, հաղորդում է Sky News-ը:
Waitrose խանութում շոկոլադե բադիկներ են հայտնվել՝ սպիտակ, կաթնային եւ մուգ շոկոլադից:
Ընդ որում ամեն մի բադիկ իր «անունն» է ունեցել:Այսպես, սպիտակ շոկոլադից բադիկին անվանել են «փափկամազ», կաթնայինից՝ «խռխռթան», իսկ մուգ շոկոլադից բադիկին՝ «անճոռնի»:
Որոշ գնորդներ վրդովվել են, իսկ սոցցանցերը սկանդալ հրահրել:
Նշվում է, որ գնորդները մուգ շոկոլադից բադիկին նեգրոիդ ռասայի ներկայացուցիչ են համարել եւ վրդովվել, որ արտադրողը նրան «անճոռնի» է անվանել:
Նշվում է, որ սուպերմարկետների ցանցը ներողություն է խնդրել՝ ասելով, որ չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել եւ խոստացել է փոխել ապրանքի փաթեթավորումը:



























