Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 09-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։

Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: