Համացանցում հայտնվել են  խեցգետինների որսի ցանցում խճճված դելֆինի մեռած ձագի մարմնի մոտ սգացող մայր դելֆինի լուսանկարները, հաղորդում է Mirror-ը:

Հուզիչ լուսանկարները հրապարակվել են Արեւմտյան Ավստրալիայի Պետր քաղաքի վայրի բնության հետազոտողների խմբի կողմից:

Բնապահպանները նկատել են Մուն մականունով էգ դելֆինի, որը լողացել  է ցանցում խճճված իր ձագի մոտ:

Ինչպես նշել են բնապահպանները ձագին ազատել են ցանցից, բայց, սակայն նա դեռ մնացել է ջրում սգացող մոր հետ:

«Դելֆինները բարձր ինտելեկտով արարածներ են եւ հայտնի է, որ նրանք իրենց ձագերի հետ մնում են մինչեւ կյանքի վերջ», - նկատել է հետազոտողներից մեկը:

Բնապահպանները նշել են, որ նրանց թիմը հետեւելու է դելֆինի վիճակին եւ մեռած ձագին դուրս կբերի ջրից, իսկ հավաքվածներին խնդրել են մորը ժամանակ տալ ձագին հրաժեշտ տալու համար: