Համացանցում հայտնվել են 32-ամյա լուսանկարիչ Քեյն Օվերոլի վրա 3,5 մետրանոց շնաձկան հարձակման սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք արվել են մարտի 3-ին Հարավային Ավստրալիայի Նեպտունյան կղզիների մոտակայքում՝ հայտնում է Fox News-ը։
«Նա 3,5 մետրանոց էգ էր, ես գիտեի որ դա խելահեղ լուսանկարահանում կլինի, ես նրան նկարում էի 50 րոպե։ Երբ նավակ բարձրացա բոլորը հավաքվեցին, որ նայեն լուսանկարները»,- Magnus News-ին պատմել է Քեյնը ։
Նեպտունյան կղզիները շնաձկների հսկայական կուտակումների վայր են համարվում։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են կղզիներ հենց շնաձկներին նայելու համար։





























