Մալթայում ավարտված ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախնական մրցաշարում Հայաստանի հավաքականը 5 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց հաջորդ փուլի միակ ուղեգիրը: Վերջին խաղում Հայաստանի թիմը ոչ ոքի` 1:1 հաշվով խաղաց Մալթայի հետ: Հայաստանի հավաքականը իրավունք նվաճեց մասնակցել ընտրական փուլի հիմնական հանդիպումներին: