ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անօթևան տղամարդը ներթափանցել է գյուղական ակումբ եւ կես միլիոն դոլարի վնաս հասցրել՝ հայտնում է Fox News-ը։

Նա արյունոտել է պատերն ու ազգային դրոշը։ Դրա համար 38-ամյա Հոլդսոն Մարսելինային գողության եւ նյութական վնաս հասցնելու մեղադրանք է ներկայացվել։

Նշվում է, որ ապրիլի 3-ին տղամարդը ներթափանցել է Պալմետո-Բեյ գյուղի ակումբ, փչացրել է նախասրահի մի քանի իրեր եւ շենքից տարել է գրասենյակային սարքավորումներ։

Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է նա իր մարմնի վրա կտրվածք անում եւ սեփական արյամբ ներկում պատերն ու ամերիկյան դրոշը։

Հոլդսոն Մարսելինան ձերբակալված է։

Նշվում է նաև, որ 2017-ին Մարսելինան մեղադրվել է Չիկագոյի Trump Tower-ում գտնվող ռեստորանին նյութական վնաս հասցնելու մեջ։