Amazon Studios-ը ֆիլմ է նկարահանում ամերիկացի գրող Քեյսի Մաքկուիսթոնի «Կարմիր, սպիտակ եւ թագավորական կապույտ» գրքի մոտիվներով՝ ԱՄՆ նախագահի առաջին որդու եւ բրիտանացի արքայազն Հարրիի սիրո մասին, հայտնում է Deadline պորտալը:

Գիրքն էկրանավորելու իրավունքի համար Amazon Studios-ը պայքարել է կինոինդուստրիայի այնպիսի հսկաների դեմ, ինչպես Village Roadshow-ը, Paramount-ը եւ Warner Bros.-ը: Ընդ որում՝ գիրքը վաճառադարակներին կհայտնվի մայիսին:

Գիրքը պատմում է «գեղեցիկ, խարիզմատիկ եւ հանճարեղ Ալեքս Քլերմոնթ-Դիասի մասին, ում անվանել են Սպիտակ տանը թագավորական համարժեք»: Երբ լրատվամիջոցները հայտնում են իսկական արքայազնի հետ նրա վեճի մասին, ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հարաբերությունները սկսում են վատթարանալ: Դրանք վերակագնելու փորձեր կատարելիս քաղտեխնոլոգները երիտասարդներին խորհուրդ են տալիս ընկերություն ձեւացնել, իսկ «շուտով Ալեքսը ներքաշվում է գաղտնի սիրավեպի մեջ զարմանալիորեն թափթփված Հենրիի հետ»,- նշված է գրքի նկարագրության մեջ:

Կինոնկարի թողարկման օրը չի հրապարակվում: