Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento մակնիշի 34 TM 680 համարանիշի և Volkswagen Touran մակնիշի 23 ՕՍ 297 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։