Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն ընդունել է, որ հղիության արհեստական ընդհատումների արգելքը, որը գործում է երկրում 1953 թվականից, հակասահմանադրական է, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Դատարանում նաեւ հակասահմանադրական են համարել բժիշկների գործունեության քրեականացումը, որոնք կանանց համաձայնությամբ ընդհատում են նրանց հղիությունը։

Ընդ որում՝ դատարանում ընդգծել են, որ հղիության արհեստական ընդհատման արգելքը կշարունակի գործել առնվազն մինչեւ եկող տարվա վերջ։

Այս օրենքի չեղարկման վերջին փորձը Հարավային Կորեայում արվել է 2012-ին, ճշտել են գործակալությունում։