Անթալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 25-30 տարեկան երեք տղամարդու գողության եւ խանութի մանեքենի հանդեպ «անվայելուչ պահվածքի» համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Haberturk հեռուստաալիքին։

Տեղեկացվում է, որ խանութպանը առավոտյան հայտնաբերել է մանեքենի վրայից մուշտակի գողությունը եւ ոստիկանություն կանչել։ Ոստիկանությունը բազմաթիվ մատնահետքեր է գտել մանեքենի վրա։ Տեսախցիկների պարունակության ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ տեղի երեք բնակիչ գիշերը մտել են խանութ եւ հանել մուշտակը մանեքենի վրայից։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ երիտասարդները «համբուրել են մանեքենին ու անվայել գործողություններ կատարել»։

 Տղամարդիկ բերման են ենթարկվել։ Պատահարի հանգամանքները պարզելուց հետո նրանց ազատ են արձակել ոստիկանական հսկողության ներքո։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։