Վերջին 3 ամիսներին ՀՀ ոստիկանության համակարգ է ընդունվել 71 շարքային: Սա 51 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
3 ամսում ոստիկանության համակարգում ծառայության է վերականգնվել 123 ծառայող՝ 62-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նվազում կա ոստիկանությունից ազատվածների թվում: Եթե անցած տարի 3 ամսվա ընթացքում ոստիկանության համակարգից ազատվել էր 118 սպա, ապա այս տարի նրանց թիվը՝ 97 է:
Շարքայինները եւս համեմատաբար քիչ են ազատվել ծառայությունից։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ազատվել է 194, այս տարի՝ 113 ծառայող՝ 41 տոկոսով պակաս:



























