Alexa ձայնային օգնական ունեցող Amazon ընկերության հազարավոր աշխատակիցներ գաղտնալսում են օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները, որպեսզի բարելավեն ծառայությունը՝ վստահեցնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ծրագրի վրա աշխատող յոթ աղբյուրների։

Amazon-ի՝ ողջ աշխարհում սփռված աշխատակիցների թիմը լսում է օգտատերերի զրույցներն օգնականի հետ եւ փորձում է բարելավել նրա արձագանքը։ Նրանք աշխատում են օրական ինը ժամ, նրանցից յուրաքանչյուրն իր հերթափոխի ընթացքում լսում է 1000 ձայնագրություն։ Երբեմն ընկերության աշխատակիցները աշխատում են այնպիսի շենքերում, որոնց վրա չկա Amazon ցուցանակ։

Ձայնագրությունները վերծանվում են, պարզաբանվում եւ վերադարձվում գաջեթի ծրագրային ապահովում։ Աղբյուրները Bloomberg-ի հետ զրույցում ընդգծել են ալգորիթմների ուսումնասիրության մեջ մարդու դերը։

Բացի այդ, երկու աղբյուր նշել են, որ լսել են աուդիոձայնագրություն, որում, իրենց գնահատականով, սեռական բռնության երեւույթ է եղել։ Սովորաբար Amazon-ը ցուցումներ ունի նման դեպքերի համար, սակայն ընկերությանը հայց ներկայացնելուց հետո նրանց պատասխանել են, որ միջամտելը Amazon-ի գործը չէ։