Ապրիլի 2-ին, ժամը 17.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, 17.00-ի սահմաններում, թիվ 15 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման եւ բանկային քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դրոյի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Նա նաեւ հայտնել է, որ ապրիլ ամսին թիվ 15 եւ թիվ 5 երթուղու միկրոավտոբուսների սրահներում կատարել է եւս 2 դրամապանակի գողություն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























