Դինոզավրերի հետքերը եւ թաթերի դրոշմները բավական հազվագյուտ երեւույթներ են, այդ պատճառով հայտնաբերված մողեսատիպ Minisauripus-ին՝ ամենափոքր դինոզավրին պատկանող հետքերը, որոնք գտել են կորեացի գիտնականները՝ Կուն Սու Կիմի գլխավորությամբ, անհավանական են թվում՝ գրում է Planet Today-ը։
Minisauripus դինոզավրերը մի ժամանակ վազել են փափուկ կեղտի բարակ շերտի վրայով, որը հետագայում սառել եւ ինչ-որ կերպ անձեռնմխելի է մնացել միլիոնավոր տարիներ։ Քարացած հետքերի վրա կարելի է տեսնել մաշկի հյուսվածքները, որոնք ծածկում էին Minisauripus դինոզավրերի ոտքերը։
Գիտնականները հստակեցրել են, որ զարմանալի գտածոն հայտնաբերվել է Չինջու քաղաքից ոչ հեռու, որտեղ եղել են նաեւ հին կենդանիների ոսկորներ։ Այդ պատճառով հետազոտողները մանրամասն ուսումնասիրում են պալեոնթոլոգիապես հագեցած տարածաշրջանը։



























