Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները հյուրանոցային համալիրի 8-րդ քոթեջից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են՝ Երեւանի բնակիչներ 37-ամյա Շավարշ Հակոբյանը, 31-ամյա Էդուարդ Սարգսյանը, 31-ամյա Տիգրան Գրիգորյանը, 28-ամյա Լեյլա Սեդոյանը, եւ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Վարդանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երեւանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին:
Բերման ենթարկվածներ անձինք բաց են թողնվել: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























