Այսօր՝ ապրիլի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Մարի Էլմասյանին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Մ․ Է․-ն  վերակենդանացման բաժանմունքում մահացել է: