Երեւանում քաղաքացին ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները․ այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ապրիլի 11-ին, ժամը 17:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ե.Վ.-ն (ծնված 1982 թ.) ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները:
Փրկարարները Ե.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























