Հետազոտողներին վերջապես հաջողվել է վերծանել Ալաբամայի քարերի գրությունները, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով DailyMail-ին։ Դրանք արվել են, ըստ նրանց, 1828 թվականին, Սեքվոյայի (Ջորջ Գես) ստեղծած լեզվով չերոկիների համար. այն արտաքնապես նման է անգլերենին։ Սեքվոյան չերոկի ցեղի առաջնորդն էր, կարծիք կա, որ ծառն այդպես է անվանվել ի պատիվ նրա։ Տեքստը պատմում է հնդկացիների ծեսերի մասին, որոնք վերաբնակեցվել են այլ շրջանում եւ ապրել տարագրության մեջ։ Օրինակ, գրություններից մեկը թարգմանվում է որպես «սթիքբոլ խաղի առաջնորդներին 1828 թվականի ապրիլի 30-ին եվրոպական օրացույցով»։
Սթիքբոլը հնդկացիների ծիսական խաղն էր, այն տեւում էր մի քանի օր եւ կոչված էր արտահայտելու մարդկանց ու նրանց նախնիների ոգին ու հզորությունը։ Խաղից առաջ մասնակիցները մաքրագործող ծեսեր էին անցնում, որոնք ներառում էին սրբազան ջրերի մեջ ընկղմվելը։ Խաղին կարող էին մասնակցել 100-1000 մարդ, այն անցկացվում էր մի քանի կիլոմետր երկարությամբ մեծ դաշտում։ Խաղի կանոնները հիշեցնում են ժամանակակից լակրոսը։




























