Շվերցարիայի քաղաքացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Մարոկկոյի հակաահաբեկչական դատարանի կողմից իսլամական ահաբեկիչների հետ իր կապերի պատճառով, որոնք դաժանաբար սպանել էին երկու սկանդինավյան զբոսաշրջիկ կանանց անցած տարվա վերջին, հաղորդում է Associated Press-ը:

33-ամյա շվեյցարացուն, մասնավորապես, մեղադրել են ահաբեկիչներին գիտակցաբար աջակցելու եւ սովորեցնելու համար, հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Մեղադրյալի կինն ազգությամբ մարոկկացի է՝ համաձայն տվյալ գործով մեղադրյալներից մեկի փաստաբանի վկայությունների:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Մարոկկոյում դաժանաբար սպանվել էին Դանիայից եւ Նորվեգիայից երկու երիտասարդ զբոսաշրջիկ կանայք: Երկրի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել էին ԻՊ-ին:

Տվյալ գործի շրջանակներում մեղադրվում է 25 մարդ: