BMW ամենագնացի վարորդը կրակել է տրակտորի վարորդին մայրաքաղաքի Պրեսնենսկի շրջանում, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

«Հայտնի է դարձել, որ Սադովայա-Կուդրինսկայա եւ Սպիրիդոնովկա փողոցների խաչմերուկում «գողական» համարներով BMW X6-ի վարորդը կրակել է տրակտորի վարորդի ուղղությամբ: Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նախնական տվյալների՝ տրակտորիստը վիրավորվել է. նրա համար կանչել են շտապ օգնություն:

Մայրաքաղաքի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են, որ այդ հասցեում անհայտ անձը կրակել է մաքրող տեխնիկայի ուղղությամբ, ենթադրաբար, գազային ատրճանակից: «Ներկայումս քայլեր են ձեռնարկվում կասկածյալներին հայտնաբերելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ»,-պատմել են վարչությունում: