Alibaba չինական ծառայության աշխատակիցները դեմ են շաբաթական 6 օր 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Weibo բլոգների չինական ծառայությանը:
Ընդ որում՝ ընկերության հիմնադիր Ջեք Ման հայտարարել է, որ այդ գրաֆիկով աշխատանքն օրհնություն է, եւ պետք չեն նրանք, ովքեր փնտրում են 8-ժամյա աշխատանք: Բացի այդ, նա ընդգծել է, որ չի հրաժարվի աշխատավայրում երկար ժամանակ անցկացնելու իր սովորությունից:
«Դա անհեթեթություն է, նա նույնիսկ չի հիշատակել՝ տրամադրում է արդյոք ընկերությունը հավելավճար արտաժամյա աշխատանքի համար»,-գրել է աշխատակիցներից մեկը:
Ավելացնենք, որ մարտին չինական ծառայություններից մեկում մեկնարկել էր չինացի ծրագրավորողների արշավը, որոնք դեմ էին վեց օր տեւողությամբ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին:




























