Ապրիլի 12-ին, ժամը 19:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1986 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1982 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
.jpg)
.jpg)




























