Անգլիական Սոմերսեթ կոմսությունում 70 տարի անց վերակենդանացել է գետը, որը, թվում էր, ընդմիշտ ցամաքել էր, գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ վերակենդանացած գետի հետ մեկտեղ այդտեղ վերադարձել են նաեւ ֆաունայի հազվագյուտ տեսակները:
1956 թվականին Մենդիփ Հիլսի Չու գետից մինչեւ Էյվոն գետի հատվածում վթարվել էր ամբարակը, եւ հովիտը հեղեղվել էր՝ վերածվելով Չու Վելլի Լեյք ջրամբարի, որը ներկայումս մատակարարում է Բրիստոլն ու Բաթը:
Դրա հետեւանքով գետը ցամաքել էր եւ անհետացել էր կարեւոր բնապահպանական միջանցքը, որը դարձել էր ջրային կենդանիների հազվագյուտ տեսակների երթուղին:
Գետը վերակենդանացել էր շնորհիվ Բրիստոլի մի քանի ընկերությունների համատեղ նախագծի, որոնք զբաղվում էին ջրամբարի վերակազմակերպմամբ եւ գետի վերականգնմամբ:
Այժմ ակնկալվում է, գետում կվերաբնակեցվեն այդ վայրերի համար այնպիսի հազվագյուտ ձկները, ինչպիսին է սաղմոնը, իշխանը, ծածանաձուկը, թառը, բրամը, կարպը, գայլաձուկը, խարակաձուկն ու փշաձկնիկը:




























