Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործիչ Տիգրան Առաքելյանը, որը մեղադրվում է իրավապահ մարմինների աշխատակցին ծեծելու համար, հացադուլ է հայտարարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը։
«Նա հացադուլ է հայտարարել երեկվանից։ Ներկա դրությամբ նրա առողջական վիճակը նորմալ է»,- նշել է Մուսինյանը։ Նա հայտնել է նաև, որ Առաքելյանին պետք է այսօր տանեն դատարան՝ նրա ձերբակալման թույլտվությունը երկարաձգելու համար։
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքի մասին թռուցիկներ տարածած ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակման ընթացքում տուժած անդամներից մեկն է։ Ավելի ուշ նա ձերբակալվել է՝ ոստիկանի վրա հարձակված լինելու մեղադրանքով։


























