Հասարակության պայմանականությունների դեմ մերկությամբ պայքարող ստրիքերական շարժման հերթական դրսեւորումն է գրանցվել ֆուտբոլային խաղադաշտում: Այս անգամ Անգլիայի լիգաներից մեկի խաղում: Անվտանգության աշխատակիցները ծուլացել են որսալ մերկ տղամարդուն: Միջամտել է Դորչեսթերի խաղացող Էշլի Ուիքերսը, որը ռեգբիի հնարքով տապալել է ստրիքերին: Մրցավարը որոշել է դրա համար հեռացնել ֆուտբոլիստին:





























