Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը վստահ է, որ անօադչու գործառույթներով մեքենայի գնումը ներդրում է ապագայի համար:

Նրա գնահատականներով՝ այսօր գնված Tesla-ն մի քանի տարի անց կարելի է 5 անգամ ավելի թանկ վաճառել:

«Իմաստն այն է, որ այսօր Tesla գնելով, դուք  գնում եք ակտիվ, որի գինն աճելու  է, այլ ոչ թե հակառակը», —Artificial Intelligence Podcast-ին տված հարցազրույցում ասել է նա:

Մասկն ընդգծել է, որ շուտով անօադչու համակարգերը անվտանգության մակարդակով 200 տոկոսով կգերազանցեն վարորդին: Ավելին՝ ղեկի մոտ նստած մարդը սպառնալիք կհամարվի:

Նա ընդգծել է, որ շատ կզարմանա, եթե մյուս տարի անօդաչուները չկարողանան առանց վարորդի վերահսկողության աշխատել:

«Այդ ժամանակ՝ ամենաուշը, գործընթացին  մարդու միջամտությունը բացասաբար կազդի անվտանգության վրա», — կարծում է միլիարդատերը:

Ճանապարհին լիարժեք ինքնավարությունն, ըստ Մասկի, տեխնիկապես հնարավոր կլինի մինչեւ տարվա վերջ:

Սակայն անցման համար ժամանակ կպահանջվի:

«Մենք կկատարելագործենք ծրագրային ապահովումը, այնպես որ համակարգի հնարավորությունները արագ կավելանան: Հուսալիության աստիճանը նույնպես կբարձրանա, իսկ հետո մենք կստանանք կարգավորիչի հավանությունը», — կանխատեսել է Մասկը: