Սեպտեմբերի 24-ի առավոտյան, ժամը 9–ի սահմաններում Երեւանի Ռուբինյանց եւ Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում (Ալմաստ գործարանից մի քիչ ներքեւ) տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Վթարի հետեւանքով իրար են բախվել 4 մեքենաներ, զոհեր չկան, սակայն կան վիրավորներ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԶ 504 մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենային, որն իր հերթին բախվել է թիվ 38 համարի երթուղու միկրոավտոբուսին, նա էլ իր հերթին ընդհարվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենային։

Ավտովթարի արդյունքում 6 հոգի տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։