Գիտնականները Պիրենեյան լեռների մեկուսացած շրջանի օդում, որը  համարվել է կուսական վայրի բնության շրջան, միկրոպլաստիկ են հայտնաբերել, հաղորդում է BBC-ն:

Սթրաթկլայդի եւ Թուլուզի համալսարաններից գիտնականների խումբը 5 ամիս է անցկացրել մի շրջանում, որն ընդգրկում է Ֆրանսիան եւ Իսպանիան:

Նրանց գնահատականներով՝ ամեն օր միջինում 365 մանր պալստիիկ կտորներ կամ մանրաթելեր են նստել հողի ամեն քառակուսի մետրում:

Հետազոտողները նմուշները հավաքել են տարածքից, որը նրանք համարում էին Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում չաղտոտված շրջան:

Նմուշները անալիզի են ենթարկվել, որպեսզի պարզեն՝ արդյոք լեռնային տարածքում եղել են պլաստիկի մանր կտորներ, որոնք անտեսանելի են անզեն աչքով:

Անհայտ  է, թե միկրոպալստիկը ինչ տարածություն կարող է անցնել, սակայն Nature Geoscience-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ բեկորներն ամեն օր հաղթարահրում են մոտ 96 կմ տարածություն:

Միկրոպլաստիկները գտել են ամբողջ աշխարհի ջրմուղում եւ երկրի ամենահեռավոր շրջաններում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք հասել են Անտարկտիդա: