Արարատի մարզում այսօր՝ ապրիլի 17-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Բախման հետեւանքով 2 Opel-ները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ հայտնվել ձորակում։

Օպերատիվ են գործել Արտաշատի հիվամդանոցի բժիշկները, որոնք վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։