Հայաստանի Ազգային ժողովում ապրիլի 18-ին ընթանում է քվեարկություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի վերաբերյալ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, որը, խորհրդարանում քննարկման ժամանակ, ենթարկվել է քնադատության խորհրդարանական ընդդիմության կողմից՝ հանձինս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների։ Բաղրամյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել նաեւ կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից։ Բայց նրանք, այնուամենայնիվ, խոստացել են «կողմ» քվեարկել։

Թեմա
Տեղադրություն




























